19:42  ,  15 օգոստոսի, 2019

«Վուլվերհեմփթոն» - «Փյունիկ» խաղը կլինի ուղիղ եթերում

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի «Վուլվերհեմփթոն» - «Փյունիկ»  պատասխան հանդիպումը ուղիղ եթերում կներկայացնի Հանրային հեռուստաընկերությունը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Օգոստոսի 15-ին անցկացվելիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Հիշեցնենք, որ Երեւանում Հայաստանի փոխչեմպիոնը Պրեմյեր լիգան ներկայացնող ակումբին պարտվել է 0։4 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով