19:16  ,  15 օգոստոսի, 2019

Ալեքսիս Սանչեսը ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

Հարձակվող Ալեքսիս Սանչեսը ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», հաղորդում է The Times-ը։ Չիլիացի ֆուտբոլիստն անգլիական թիմի նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերից պահանջում է մշտական խաղային պրակտիկա, ինչը սակայն անհնար է՝ հաշվի առնելով Սանչեսցի չափազանց ցածր արդյունավետությունն անցած մրցաշրջանում եւ Ամերիկայի գավաթի խղարկությունում ստացած վնասվածքը։ Դրա պատճառով նա գործնականում բաց թողեց նախապատրաստակն փուլը։

Սանչեսին վարձակալելու ցանկություն ունի իտալական «Ռոմայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան։

Անցած մրցաշրջանում Ալեքսիս Սանչեսը մանչեսթերյան ակումբում մասնակցել է 27 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում