18:40  ,  15 օգոստոսի, 2019

Խրիստո Ստոիչկով․ Նեյմարի համար տեղ չկա «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» նախկին աստղ, բուլղարացի Խրիստո Ստոիչկովը քննադատել է «Բարսելոնայի» ղեկավարությանը ֆրանսիական ՊՍԺ-ից բրազիլացի հարձակվող Նեյմարին վերադարձնելու փորձերի համար։

«Նեյմարի համար տեղ չկա «Բարսելոնայում», քանի որ այնտեղ արդեն կան կարեւոր խաղացողներ՝ Դեմբելե, Գրիզման, Լուիս Սուարես, Լիոնել Մեսի։ Նեյմարը ռումբ կլինի ներթիմային հարաբերություններում։ Ես չեմ ցանկանում, որ նա վերադառնա։

Իհարկե, թիմում կան խաղացողներ, որոնք ցանկանում են դարձյալ իրենց հետ տեսնել Նեյմարին, բայց «Բարսելոնան» հիմա չունի այդքան գումար, իսկ խաղացողների փոխանակությունը անհարգալից է։ Հույս ունեմ, որ ոչ մի խաղացող չի լքի «Բարսելոնան» Նեյմարի տրանսֆերի պատճառով»,- Ստոիչկովի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Ոչ պաշտոնական տվյալներով, ՊՍԺ-ն չի ընդունել Իվան Ռակիտիչի եւ Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերները գործարքում ներառելու տարբերակը եւ պահանջում է միանվագ գումարային վճարում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում