16:45  ,  15 օգոստոսի, 2019

Հաջորդ շաբաթ կմեկնարկի Վանաձորի ստադիոնի վերակառուցումը

Վանաձորի «Լոռին» հայտարարություն է տարածել Վանաձորի քաղաքային ստադիոնի վերակառուցման աշխատանքների վերաբերյալ:

«Սիրելի երկրպագուներ, վերջին շրջանում ձեր կողմից շատ են հարցերը Վանաձորի քաղաքային ստադիոնի վերակառուցման աշխատանքների վերաբերյալ։ «Լոռին», շարունակելով կարեւորել անմիջական կապը երկրպագուների հետ, լավ լուրեր ունի։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կարողացել է վերջնականապես լուծել թղթաբանական խնդիրները վերակառուցման հետ կապված, եւ ինտենսիվ աշխատանքները կմեկնարկեն արդեն հաջորդ շաբաթ։ 

Մենք, ինչպես մեր երկրպագուները, անհամբեր սպասում ենք բոլորիս հարազատ ստադիոնում «Լոռիի» նորամուտը նշելուն»,- ասված է հայտարարության մեջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում