Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկն» Ալեքսանդր Տարխանովի ղեկավարությամբ Անգլիայում անցկացրել է նախախաղային մարզում Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպումից առաջ։
«Փյունիկը» կմրցի Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Վուլվերհեմփթոնի» հետ: Երևանում տեղի ունեցած խաղում Տարխանովի թիմը պարտվել էր 0:4 հաշվով:
«Վուլվերհեմփթոն» - «Փյունիկ» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 15-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում