16:16  ,  15 օգոստոսի, 2019

«Փյունիկի» նախախաղային մարզումն Անգլիայում (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկն» Ալեքսանդր Տարխանովի ղեկավարությամբ Անգլիայում անցկացրել է նախախաղային մարզում Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպումից առաջ։

«Փյունիկը» կմրցի Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Վուլվերհեմփթոնի» հետ: Երևանում տեղի ունեցած խաղում Տարխանովի թիմը պարտվել էր 0:4 հաշվով:

«Վուլվերհեմփթոն» - «Փյունիկ» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 15-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս