15:37  ,  15 օգոստոսի, 2019

Օզիլն ու Կոլաշինացը մասնակցել են «Արսենալի» մարզմանը

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլն ու Սեադ Կոլաշինացը վերսկսել են մարզումները թիմի ընդհանուր խմբի կազմում, հայտնում է Daily Mail-ը:

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հույս ունի, որ Օզիլն ու Կոլաշինացը կկարողանան մասնակցել թիմի առաջիկա հանդիպումներին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Օզիլն ու Կոլաշինացը զինված հարձակման էին ենթարկվել Լոնդոնում։ Ֆուտբոլիստներն անվտանգության նկատառումներից ելնելով բաց են թողել Պրեմյեր լիգայի առաջին տուրի՝ «Նյուքասլի» հետ տեղի ունեցած հանդիպումը, նաև «Արսենալի» մարզումները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում