13:50  ,  15 օգոստոսի, 2019

Պոգբայի տեղափոխության ձախողման դեպքում Զիդանը պատրաստ է լքել «Ռեալը»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մտածում է Արքայական ակումբից հեռանալու մասին, հայտնում է El Pais-ը:

Ֆրանսիացի մասնագետի և «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի միջև հարաբերությունները շարունակվում են լարված մնալ: Զիդանը դժգոհ է, որ Պերեսը ակումբի ֆինանսական միջոցներն ուղղում է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տեղափոխությունն իրականացնելու վրա՝ հրաժարվելով «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերից:

Զիդանը Պոգբայի հետ ունեցած զրույցում երաշխավորել է ֆրանսիացի կիսապաշտպանին, որ արդեն մեկնարկած մրցաշրջանում Պոգբան խաղալու է «Ռեալում», սակայն իրավիճակի նման զարգացման դեպքում Զիդանը չի բացառում «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալու հնարավորությունը:

Ավելի վաղ Պոգբան հայտարարել էր, որ երջանիկ է «Մանչեսթեր Յունայթեդում» և չի ցանկանում հեռանալ ակումբից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում