13:12  ,  15 օգոստոսի, 2019

Օզիլի գործակալը բանակցում է ՄԼՍ-ի ակումբների հետ

Լոնդոնի «Արսենալի» և Գերմանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մեսութ Օզիլը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկություն ունի փոխել ակումբային գրանցումը, հայտնում է The Washington Post-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ գերմանացի կիսապաշտպանի գործակալը բանակցում է ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունը ներկայացնող ակումբների հետ և փորձում է լավագույն տարբերակը գտնել իր հաճախորդի համար:

Ավելի վաղ Օզիլի տրանսֆերի ձեռքբերմամբ հետաքրքրված էր ամերիկյան «Դի-Սի Յունայթեդը»:

Մեսութ Օզիլը Մադրիդի «Ռեալից» «Արսենալ» է տեղափոխվել 2013 թվականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում