12:40  ,  15 օգոստոսի, 2019

Կլոպ. Շատ ծանր հանդիպում անցկացրեցինք

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Չելսիի» հետ խաղից հետո խոսել է տպավորությունների մասին:

«Շատ ծանր հանդիպում անցկացրեցինք: Մենք եկել էինք այստեղ հաղթելու, և կարևորն այն է, որ վերադառնում ենք Լիվերպուլ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթով: 

Վստահ եմ, որ ինչպես մեզ, այնպես էլ «Չելսիին» պետք չէր լրացուցիչ ժամանակը, սակայն այլ ելք չկար: Կարծում եմ, որ լրացուցիչ ժամանակում մեր դարպասին 11 մետրանոց հարված նշանակելը մրցավարի կողմից սխալ որոշում էր, սակայն դա ոչինչ չփոխեց, մենք հաղթեցինք»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Կլոպի խոսքը:

Նշենք, որ Կլոպի համար «Չելսիի» հետ հանդիպումը 800-րդն էր մարզչական կարիերայում: Կլոպը դարձավ ֆուտբոլի պատմության առաջին գերմանացի մարզիչը, որի գլխավորած թիմը դարձավ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթակիր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս