11:54  ,  15 օգոստոսի, 2019

Սադիո Մանեն՝ «Լիվերպուլ» - «Չելսի» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Եվրոպայի Սուպերգավաթի՝ «Լիվերպուլ» - «Չելսի» հանդիպման լավագույն ֆուտբոլիստի անունը: 

Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն, որը դուբլի հեղինակ է դարձել «Բեշիկտաշ Արենա» ստադիոնում տեղի ունեցած խաղում:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Լրացուցիչ ժամանակում թիմերը մեկական գոլ խփեցին, իսկ հաղթողը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարում, որտեղ ավելի դիպուկ գտնվեց Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը:

«Լիվերպուլի» համար այս Սուպերգավաթը չորրորդն էր ակումբի պատմության մեջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում