10:10  ,  15 օգոստոսի, 2019

Մեսին չի մասնակցի «Բարսելոնայի» առաջիկա խաղին

Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին չի մասնակցի Իսպանիայի առաջնության առաջին տուրի՝ Բիլբաոյի «Աթլետիկի» հետ խաղին:

Sport.es-ի հաղորդմամբ՝ Մեսին ֆիզիկապես պատրաստ է մասնակցել հանդիպմանը, սակայն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն չի ցանկանում վտանգի ենթարկել 32-ամյա հարձակվողի առողջությունը:

«Բարսելոնան» «Աթլետիկ Բիլբաոյին» կհյուրընկալվի օգոստոսի 16-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում