09:04  ,  15 օգոստոսի, 2019

«Վուլվերհեմփթոն» - «Փյունիկ»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» օգոստոսի 15-ին կհյուրընկալվի անգլիական «Վուլվերհեմփթոնին»։

Բուքմեյքերները ոչ մի կասկած չունեն, որ կհաղթի Պրեմյեր լիգան ներկայացնող թիմը։

«Վուլվերհեմփթոնի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 1․01 գործակցով։ «Փյունիկի» հաղթանակը ստացել է 30․00, ոչ ոքին՝ 14․00։

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։ Առաջին խաղում 4։0 հաշվով հաղթել է «Վուլվերհեմփթոնը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում