01:03  +04,  15 օգոստոսի, 2019

Ալեքսանդր Տարխանով․ Մենք կռիվ կտանք և կփորձենք հաղթել «Վուլվերհեմփթոնին»

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը և կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի «Վուլվերհեմփթոնի» դեմ պատասխան խաղից առաջ Անգլիայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում խոսել են  սպասելիքների մասին, փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Թիմը նորմալ ժամանեց Անգլիա։ Ամեն ինչ նորմալ է։ Ինչ վերաբերվում է խաղին, ապա հաշվի առնելով, որ մենք 0։4 հաշվով պարտվեցինք տանը, կարծում եմ, որ դժվար կլինի հաղթահարել մրցակցի արգելքը։ Բայց միևնույն ժամանակ կարծում եմ, որ մենք կռիվ կտանք և նախորդ խաղում թույլ տված սխալներից դասեր քաղելով կփորձենք հաղթանակի հասնել»։

«Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը նշեց հետևյալը.

«Ես էլ նույն բանը կասեմ, ինչ մարզիչը։ Ճիշտ է, հաջորդ փուլ անցնելու շանսերը շատ քիչ են, բայց մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դրական արդյունքի հասնենք»։

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի «Վուլվերհեմփթոն» - «Փյունիկ» խաղը կկայանա օգոստոսի 15-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ