22:10  ,  14 օգոստոսի, 2019

Եվրոպայի լիգա. Վարդան Մինասյանի հետխաղյա ասուլիսը

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղից հետո պատասխանում է լրագրողների հարցերին:

«Ճիշտ խաղացինք տակտիկապես, կարողացանք երկու խաղակեսում էլ պահել բարձր տեմպը։ Արժանիորեն հաղթեցինք։ Ծրագիր ունեինք, բայց ավելի շատ նայում ենք խաղի ընթացքին, հաշվին»

«Դյուդելանժի» մասին կմտածենք վաղվանից»,– նշեց Վարդան Մինասյանը։

«Արարատ-Արմենիան» Թբիլիսիում 2:0 հաշվով հաղթեց «Սաբուրթալոյին» և դուրս եկավ որակավորման վերիջն՝ չորրորդ փուլ: Խմբային փուլի ուղեգրի համար Հայաստանի չեմպիոնը կմրցի Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում