23:09  ,  14 օգոստոսի, 2019

«Ալաշկերտի» սերբ խաղացողը տեղափոխվեց «Նեման»

Երեւանի «Ալաշկերտի» սերբ պաշտպան Դանիել Ստոյկովիչը կարիերան կշարունակի բելառուսական «Նեմանում»:

«Հպարտ եմ, որ «Ալաշկերտի» մի մասն եմ կազմել նախորդ տարիներին: «Մեկ անգամ դեղին` ընդմիշտ դեղին»:

Ամենալավն ու բարին եմ ցանկանում իմ ակումբին: Հուսով եմ, որ այս տարի թիմը կրկին կնվաճի չեմպիոնի կոչումը, իսկ հաջորդ ամռանը հաջողությամբ հանդես կգա Եվրոպայում»,- հրաժեշտի խոսքում նշել է սերբ ֆուտբոլիստը:

«Ալաշկերտը» շնորհակալություն է հայտնում Դանիել Ստոյկովիչին նվիրված և հաջող մրցելույթների համար ու հաջողություն է մաղթում հետագա կարիերայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում