20:46  ,  14 օգոստոսի, 2019

ԵԼ․ «Արարատ-Արմենիան» հաղթում է Վրաստանի չեմպիոնին (առաջին խաղակես, Live)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» Թբիլիսիի «Միխեիլ Մեսխի» ստադիոնում հյուրընկալվել է Վրաստանի չեմպիոն Թբիլիսիի «Սաբուրթալոյին»։

Առաջին խաղակեսից հետո նվազագույն հաշվով հաղթում է Վարդան Մինասյանի գլխավորած թիմը։

10-րդ րոպեին հոլանդացի Ֆուրջել Նարսինգի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց ռուսաստանցի հարձակվող Անտոն Կոբյալկոն:

Ընդմիջում է։

Եվրոպայի լիգա, որակավորման երրորդ փուլ, պատասխան հանդիպում

«Սաբուրթալո» - «Արարատ-Արմենիա»՝ 0:1 (առաջին խաղակես)

Անտոն Կոբյալկո, 10

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում