20:13  +04,  14 օգոստոսի, 2019

Ռոնալդուն վնասվածք է ստացել

Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն վնասվածք է ստացել և չի մասնակցի ակումբի առաջիկա ընկերական խաղին, հաղորդում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը:

«Ռոնալդուն մկանային վնասվածք է ստացել և առաջիկա օրերին մարզվելու է թիմից առանձին՝ անհատական ծրագրով: Ֆուտբոլիստը չի օգնի իր թիմին առաջիկա ընկերական խաղում»,- ասված է «Յուվենտուսի» հայտարարության մեջ:

«Յուվենտուսը» օգոստոսի 17-ին ընկերական հանդիպում կանցկացնի իտալական «Տրիեստինայի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ