19:02  ,  14 օգոստոսի, 2019

«Ալաշկերտի» հարձակվողը տեղափոխվեց Դանիա

«Ալաշկերտի» սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչը կարիերան կշարունակի դանիական «Հորսենսում», հայտնում է ակումբի պաշտոնական ֆեյսբուքյան էջը:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Ալաշկերտի» մեծ ընտանիքին` հիանալի տարիների համար: Այստեղ ես կայացա որպես ֆուտբոլիստ: Հաջողություն և նորանոր հաղթանակներ եմ մաղթում իմ սիրելի թիմին»,- իր հրաժեշտի խոսքում նշել է սերբ ֆուտբոլիստը:

«Ալաշկերտն» իր հրապարակման մեջ շնորհակալություն է հայտնել Ուրոշ Նենադովիչին նվիրված և հաջող մրցելույթների համար ու հաջողություն մաղթել ֆուտբոլիստին հետագա կարիերայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում