16:10  +04,  14 օգոստոսի, 2019

Ուեյն Ռունին ալկոհոլային կախվածություն ունի

Ամերիկյան «Դի Սի Յունայթեդի» հարձակվող Ուեն Ռունին ալկոհոլային կախվածություն ունի։ Անգլիացի ֆուտբոլիստը կդիմի մասնագիտական օգնության, հաղորդում է բրիտանական The Sun-ը։

«Ուեյն Ռունին ԱՄՆ-ում շատ է խմել ալկոհոլային խմիչներ եւ կախվածություն է ձեռք բերել։ Դրա հետեւանքով նա ունի ընտանեկան խնդիրներ։ Սակայն նա հոկտեմբերին Անգլիա վերադառնալուց հետո մտադիր է դիմել մասնագիտական օգնության, սկսել մաքուր էջից։ Նախկինում էլ նրա կինը փորձել է հեռու պահել ամուսնուն ալկոհոլից, սակայն չի ստացվել»,- պատմել է The Sun-ի աղբյուրը։

Մրցաշրջանի ավարտից հետո Ռունին կվերադառնա Անգլիա եւ հունվարի 1-ից կդառնա Չեմպիոնշիփում հանդես եկող «Դերբի Քաունթիի» խաղացող-մարզիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ