14:43  +04,  14 օգոստոսի, 2019

ԵԼ․ Անվճար տոմսեր եւ վերնաշապիկներ՝ Թբիլիսիում հայ երկրպագուների համար, կլինի նաեւ երթ

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը Թբիլիսիում հայ երկրպագուներին անվճար կտրամադրի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի «Սաբուրթալո» - «Արարատ-Արմենիա» պատասխան հանդիպման տոմնսեր եւ «Արարատ-Արմենիա» գրությամբ վերնաշապիկներ, հայտնում է դեսպանության ֆեյսբուքյան էջը։

Դեսպանության աշխատակիցը ժամը 18։30-ից սկսած կգտնվի մարզադաշտի մուտքի մոտ և կդիմավորի Հայաստանի չեմպիոնին աջակցելու համար ժամանած բոլոր երկրպագուներին։

«Արարատ-Արմենիայից» էլ հայտնում են, որ թիմի պաշտոնական ֆան ակումբը (FC Ararat-Armenia Fan Club), Red Eagles Fan Club-ի հետ համատեղ «Սաբուրթալո» - «Արարատ-Արմենիա» խաղից առաջ կազմակերպում է երթ դեպի մարզադաշտ։

Երթը մեկնարկելու է 18:00-ին` ստադիոնի հարևանությամբ գտնվող «Դելիսի» մետրոյի կայարանի մոտից:

«Սաբուրթալո» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը տեղի կունենա Թբիլիսիի «Միխեիլ Մեսխի» ստադիոնում և կմեկնարկի 20:00-ին: Առաջին խաղում 2։1 հաշվով հաղթել է վրացական թիմը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ