12:48  ,  14 օգոստոսի, 2019

«Սեւիլիայի» լավագույն ռմբարկուներից մեկը տեղափոխվեց «Մոնակո»

Ֆրանսիացի հարձակվող Վիսամ Բեն Եդերը տեղափոխվեց «Մոնակո»։ 29-ամյա ֆուտբոլիստը կնքել է հինգ տարվա պայմանագիր, հաղորդում է Ֆրանսիայի առաջնությունում հանդես եկող ակումբի մամուլի ծառայությունը։

Բեն Եդերը 2010-2016-ին ֆրանսիական «Թուլուզում» հանդես գալուց հետո էր տեղափոխվել «Սեւիլիա», որի կազմում անցկացրած 138 խաղում խփել է 70 գոլ՝ դառնալով չորրորդը «Սեւիլիայի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների մեջ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում