11:50  ,  14 օգոստոսի, 2019

ՉԼ․ «Ալաշկերտի» կանանց թիմը պարտվել է «Բեշիկթաշին»

Ֆուտբոլի կանանց եվրոպական Չեմպիոնների լիգայի որակավորման խմբային փուլի երրորդ տուրում Երեւանի «Ալաշկերտը» Հոլանդիայում մրցել է թուրքական «Բեշիկթաշի» հետ եւ պարտվել է 0։3 հաշվով։

Նախորդ երկու տուրերում «Ալաշկերտը» պարտվել էր հոլանդական «Տվենտեին» (0։8) եւ լեհական «Գոռնիկին» (0։13)։

9-րդ խմբից պայքարը որակավորման հաջորդ փուլում կշարունակի «Տվենտեն», որը երեք խաղում վաստակել է 7 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում