01:43  ,  14 օգոստոսի, 2019

Եվրոպայի լիգա․ «Փյունիկն» Անգլիայում է

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկն» Անգլիայում է։ Թիմը ժամանել է Բիրմինգհեմ։

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում ռուսաստանցի Ալեքսանդր Տարխանովի գլխավորած թիմը կմրցի Պրեմյեր լիգան ներկայացնող «Վուլվերհեմփթոնի» հետ։

Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում «Փյունիկը» պարտվել է 0։4 հաշվով։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 15-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում