Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկն» Անգլիայում է։ Թիմը ժամանել է Բիրմինգհեմ։
Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում ռուսաստանցի Ալեքսանդր Տարխանովի գլխավորած թիմը կմրցի Պրեմյեր լիգան ներկայացնող «Վուլվերհեմփթոնի» հետ։
Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում «Փյունիկը» պարտվել է 0։4 հաշվով։
Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 15-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում