09:04  ,  14 օգոստոսի, 2019

ԵԼ․ «Սաբուրթալո» - «Արարատ-Արմենիա»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» Վարդան Մինասյանի գլխավորությամ կհյուրընկալվի Վրաստանի չեմպիոն Թբիլիսիի «Սաբուրթալոյին»։

Բուքմեյքերները նախապատվությունը տալիս են «Սաբուրթալոյին», որի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 2․20 գործակցով։

«Արարատ-Արմենիայի» հաղթանակի գործակիցը 2․80 է, ոչ ոքին՝ 3․20։

«Սաբուրթալո» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 14-ին Թբիլիսիի «Միխեիլ Մեսխի» ստադիոնում և կմեկնարկի 20:00-ին: Առաջին խաղում 2։1 հաշվով հաղթել է վրացական թիմը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով