00:23  ,  14 օգոստոսի, 2019

ՖԻՖԱ-ն տուգանել է «Մանչեսթեր Սիթիին»

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) տուգանել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» անչափահաս (մինչեւ 18 տարեկան) ֆուտբոլիստների տեղափոխությունների եւ գրանցման հետ կապված կանոնների խախտումների համար, հաղորդում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Մանչեսթեր Սիթին» ստանձնել է պատասխանատվությունը եւ կվճարի 370 հազար շվեյցարական ֆրանկ տուգանք։

Սպասվում էր, որ այս խախտումների համար «Մանչեսթեր Սիթին» կզրկվի առաջիկա մեկ կամ երկու տրանսֆերային պատուհանների ժամանակ նոր խաղացողների գրանցելու իրավունքից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում