23:40  ,  13 օգոստոսի, 2019

«Արարատ-Արմենիա» - «Սաբուրթալո» զույգի հաղթողը կմրցի «Դյուդելանժի» հետ

Լյուքսեմբուրգի «Դյուդելանժը» դուրս եկավ Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ՝ հաղթահարելով էստոնական «Նիմյե Կալյուի» արգելքը։ Երկու խաղերում էլ հաղթեց «Դյուդելանժը»՝ 4։1, 1։0։

Փլեյ-օֆֆում «Դյուդելանժը» կսպասի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիայի» եւ Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյի» դիմակայության հաղթողին։

Այս թիմերի պատասխան հանդիպումը Թբիլիսիում տեղի կունենա օգոստոսի 14-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։ Առաջին խաղում 2։1 հաշվով հաղթել է «Սաբուրթալոն»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով