23:11  ,  13 օգոստոսի, 2019

«Ղարաբաղը» Բաքվում պարտվեց ԱՊՕԵԼ-ին եւ դուրս մնաց Չեմպիոնների լիգայից

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Ղարաբաղը» Բաքվում ընդունեց Կիպրոսի ԱՊՕԵԼ-ին եւ պարտություն կրեց 0։2 հաշվով՝ դուրս մնալով մրցաշարից։

Առաջին խաղում «Ղարաբաղը» Կիպրոսում հաղթել էր 2։1 հաշվով։

Որակավորման փլեյ-օֆֆում ԱՊՕԵԼ-ի մրցակիցը կլինի հունական ՊԱՕԿ-ի եւ Ամստերդամի «Այաքսի» դիմակայության հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում