22:41  ,  13 օգոստոսի, 2019

ՖԻԴԵ-ի հարցում․ Բոլոր ժամանակների ուժեղագույն շախմատիստների եռյակը

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) թվիթերյան էջում անցկացված հարցման համաձայն՝ բոլոր ժամանակների ուժեղագույն շախմատիստ է ճանաչվել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, որը ստացել է ձայների 36 տոկոսը։

Երկրորդ տեղում է աշխարհի 13-րդ չեմպիոն, ռուսաստանցի Գարի Կասպարովը՝ 28 տոկոս։

Եռյակը եզրափակել է աշխարհի 11-րդ չեմպիոն, ամերիկացի Ռոբերտ Ֆիշերը (մահացել է 2008-ին, 64 տարեկանում)։

Հարցման մասնակիցների 11 տոկոսը նշել է «այլ շախմատիստ»։ Մեկ շաբաթ տեւած հարցմանը մասնակցել է ընդամենը 511 մարդ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում