21:12  ,  13 օգոստոսի, 2019

ԱԱ․ Հայաստանի 3 ըմբիշներն էլ պարտվեցին բրոնզե մեդալի համար գոտեմարտերում

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչներից 57 կգ քաշային Վրեժ Գեւորգյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցեց ղազախստանցի Ադլան Ասկարովի հետ եւ պարտվեց 7։9 հաշվով։

65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը սփոփիչ գոտեմարտում հաղթանակից հետո իրավունք ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար, գոտեմարտեց Ղազախստանի ներկայացուցիչ Սուրբազ Տալգատի հետ եւ պարտություն կրեց 3։4 հաշվով։

79 կգ քաշային Արման Ավագյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 4:6 հաշվով պարտվեց ադրբեջանցի Աբուբաքր Աբաքարովին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս