22:17  ,  13 օգոստոսի, 2019

Դեւիդ Մոյեսը դեմ չէ գլխավորել Դեւիդ Բեքհեմի ակումբը

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Դեւիդ Մոյեսը դեմ չէ գլխավորել Մայամիի «Ինտերը», որը հաջորդ տարի հանդես կգա ՄԼՍ-ում։ Ակումբի հիմնադիրն է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Դեւիդ Բեքհեմը։

«Շատ հետաքրքիր նախագիծ է «Ինտեր Մայամին»։ ՄԼՍ-ը զարգանում է, Մայամին գերազանց քաղաք է։ Ես դեմ չեմ դիտարկել այդ ուղղությունը։ Նախընտրում եմ վերադառնալ Պրեմյեր լիգա, բայց եթե այլ հնարավորություն չլինի կդիտարկեմ «Ինտերի» տարբերակը»,- Մոյեսի խոսքը մեջբերում է talkSPORT-ը։

56-ամյա մասնագետը 2018թ․ ամռանը «Վեստ Հեմից» հեռանալուց հետո աշխատանք չունի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս