20:12  ,  13 օգոստոսի, 2019

«Արարատ-Արմենիայի» նախախաղային մարզումը Թբիլիսիում (Live, ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի ղեկավարությամբ Թբիլիսիում անցկացնում է նախախաղային մարզում Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպումից առաջ։

«Արարատ-Արմենիան» կմրցի Վրաստանի չեմպիոն Թբիլիսիի «Սաբուրթալոյի» հետ։ Առաջին խաղում վրացական թիմը հաղթել է 2։1 հաշվով։

«Սաբուրթալո» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 14-ին Թբիլիսիի «Միխեիլ Մեսխի» ստադիոնում և կմեկնարկի 20:00-ին:

Սամվել Սուքիասյան` Թբիլիսիից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով