21:04  ,  13 օգոստոսի, 2019

Լեմպարդ․ Ուրախ ենք, որ մրցավարը կին է լինելու՝ պատմական պահ է

Եվրոպայի լիգայի գավաթակիր Լոնդոնի «Արսենալի» անգլիացի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը ողջունել է Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը կին մրցավարի վստահելուն։

«Չելսին» կմրցի Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» հետ։

«Բոլորս շատ ուրախ ենք, որ հանդիպման մրցավարը կին է լինելու։ Սա պատմական պահ է եւ մեծ առաջընթաց։ Ես կասեի՝ եւս մեկ քայլ է ճիշտ ուղղությամբ։

Ես հավանեցի մեր խաղը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ, թեեւ պարտվեցինք 0։4 հաշվով։ Մենք շատ ագրեսիվ էինք առանց գնդակի։ Բայց «Լիվերպուլն» այլ ոճի թիմ է։ Պետք է հարմարվենք նրանց խաղաոճին։ Կարող ենք այլ կերպ խաղալ»,- Լեմպարդի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Օգոստոսի 14-ին Ստամբուլում անցկացվելիք «Լիվերպուլ» - «Չելսի» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում