19:05  ,  13 օգոստոսի, 2019

Եվրոպայի լիգա․ «Փյունիկը» մեկնեց Անգլիա (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» մեկնեց Անգլիա։ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում ռուսաստանցի Ալեքսանդր Տարխանովի գլխավորած թիմը կմրցի Պրեմյեր լիգան ներկայացնող «Վուլվերհեմփթոնի» հետ։

Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում «Փյունիկը» պարտվել է 0։4 հաշվով։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 15-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով