18:36  ,  13 օգոստոսի, 2019

«Ռեալը» հրաժարվել է Պոգբային գնելու գաղափարից

Մադրիդի «Ռեալը» հրաժարվել է այս ամռանը Պոլ Պոգբային ձեռք բերելու գաղափարից։ Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանին ձեռք բերելու ցանկություն ուներ Արքայական ակումբի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, սակայն «Ռեալի» ղեկավարությունը պատրաստ չէ այս տրանսֆերային պատուհանի ժամանակ եւս 150 միլիոն եվրո ծախսել, հաղորդում է El Chiringuito-ն։

Ավելի վաղ բրիտանական մամուլը հաղորդել գրել էր, թե Պոգբան ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» և տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», քանի որ նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը մեկնարկած մրցաշրջանում չի մասնակցելու Չեմպիոնների լիգային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում