18:06  ,  13 օգոստոսի, 2019

«Լիվերպուլն» ու «Չելսին» մեկնել են Ստամբուլ (ֆոտո)

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլը» գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորությամբ եւ Եվրոպայի լիգայի հաղթող Լոնդոնի «Չելսին» անգլիացի Ֆրենկ Լեմպարդի ղեկավարությամբ մեկնել են Ստամբուլ։ Անգլիական թիմերը Թուրքիայում կվիճարկեն Եվրոպայի Սուպերգավաթը։

Օգոստոսի 14-ին անցկացվելիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության մեկնարկային տուրում «Լիվերպուլը» 5։1 հաշվով հաղթել է «Նորվիչին», «Չելսին» 0։4 հաշվով պարտվել է «Մանչեսթեր Յունայթեդին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս