16:17  ,  13 օգոստոսի, 2019

«Բարսելոնայի» դարպասապահը վիրահատվել է

Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Նորբերտու Նետոն օգոստոսի 13-ին վիրահատվել է, հայտնում է Իսպանիայի չեմպիոնի պաշտոնական կայքը:

Նետոյի վիրահատությունը հաջող է անցել, և ֆուտբոլիստը կկարողանա վերսկսել մարզումները 6-8 շաբաթ անց:

Հիշեցնենք, որ Նետոն ԱՄՆ-ում «Նապոլիի» հետ խաղին նախորդած մարզման ընթացքում վնասել էր ձախ դաստակը:

«Բարսելոնան» օգոստոսի 11-ին տեղի ունեցած ընկերական խաղում «Նապոլիի» նկատմամբ առավելության էր հասել 4:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում