16:41  ,  13 օգոստոսի, 2019

Լեմպարդ. «Լիվերպուլի» հետ խաղալու ենք միայն հաղթելու նպատակով

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Լիվերպուլի» հետ սպասվող հանդիպման մասին:

«Մենք հաղթական տրամադրվածությամբ ենք մեկնում Ստամբուլ: Այս հանդիպումը շատ կարևոր է «Չելսիի» համար: «Լիվերպուլը» շատ լավ մարզավիճակում է գտնվում, սակայն մենք խաղալու ենք միայն հաղթելու և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը Լոնդոն բերելու համար»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ասել է անգլիացի մարզիչը:

«Լիվերպուլ» - «Չելսի» հանդիպումը տեղի է ունենալու օգոստոսի 14-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում