15:43  ,  13 օգոստոսի, 2019

Մեսին մարզվել է թիմից առանձին

Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին հերթական վերականգնողական մարզումն է անցկացրել ակումբի «Սյուտատ Էսպորտիվա» մարզաբազայում, հայտնում է Sport.es-ը:

32-ամյա հարձակվողը մարզվել է թիմից առանձին՝ անհատական ծրագրով: Սպասվում է, որ Մեսին ընդհանուր խմբի հետ մարզումներ կանցկացնի հաջորդ շաբաթ:

Աղբյուրը հաղորդում է, որ Մեսին չի մասնակցի օգոստոսի 16-ին տեղի ունենալիք Իսպանիայի առաջնության առաջին տուրի՝ Բիլբաոյի «Ատլետիկի» հետ խաղին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում