15:16  ,  13 օգոստոսի, 2019

«Լիվերպուլի» հայտացուցակը՝ «Չելսիի» հետ խաղին

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլը» ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Չելսիի» հետ խաղին հայտավորել է 23 ֆուտբոլիստի, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Ստամբուլ կմեկնեն Յուրգեն Կլոպի տրամադրության տակ գտնվող բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ խորվաթ պաշտպան Դեյան Լովրենի, որն առողջական խնդիրեր ունի և թիմի դարպասապահ Ալիսոնի, որն ապաքինվում է վնասվածքից:

«Լիվերպուլի» հայտացուցակը՝ Ֆաբինյո, Վան Դեյկ, Վեյնալդում, Միլներ, Կեյտա, Ֆիրմինյո, Մանե, Սալահ, Գոմես, Ադրիան, Էնդերսոն, Օքսլեյդ-Չեմբեռլեն, Լալանա, Լոներգան, Շաքիրի, Բրյուսթեր, Ռոբերտսոն, Օրիգի, Մատիպ, Հոուեր, Կելլեհեր, Ալեքսանդր-Առնոլդ, Էլիոտ

«Լիվերպուլ» - «Չելսի» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 14-ին Երևանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս