13:52  ,  13 օգոստոսի, 2019

Տիգրան Բարսեղյանը՝ Ղազախստանի առաջնության խորհրդանշական հավաքականում

Sports.kz-ն հրապարակել է Ղազախստանի առաջնության 22-րդ տուրի խորհրդանշական հավաքականի կազմը:

Խորհրդանշական հավաքականում ընգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և «Կայսարի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ Տիգրան Բարսեղյանը հեթ-տրիկի հեղինակ էր դարձել Ղազախստանի առաջնության 22-րդ տուրի՝ «Ատիրաուի» հետ խաղում։

Դարպասապահ՝ Էմիլ Բալաև («Տոբոլ»)

Պաշտպաններ՝ Ռադե Դուգալիչ («Կայրաթ»), Դավիդ Մավուտոր («Ժետիսու»), Պաբլո Ֆոնտանելյո («Օրդաբասի»)

Կիսապաշտպաններ՝ Տիգրան Բարսեղյան («Կայսար»), Իվան Անտիպով («Ատիրաու»), Ռունար Մար Սիգուրյոնսոն («Աստանա»), Մաքսիմ Ֆեդին («Տոբոլ»)

Հարձակվողներ՝ Սերժ Նյուադզի («Տարազ»), Մարտին Տոշև (Ժետիսու), Աբատ Այմբետով («Ակտոբե»)

Գլխավոր մարզիչ՝ Նուրբոլ Ժումասկալիև («Տոբոլ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում