13:27  ,  13 օգոստոսի, 2019

«Բավարիան» հայտարարեց Պերիշիչի ձեռքբերման մասին

Միլանի «Ինտերի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իվան Պերիշիչը մարզական կարիերան կշարունակի Մյունխենի «Բավարիայում», հայտնում է Գերմանիայի չեմպիոնի պաշտոնական կայքը:

Պերիշիչը մեկնարկած մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Բավարիայում», իսկ 2020 թվականի ամառը մյունխենյան ակումբը ձեռք կբերի խորվաթ կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքը: Գործարքի արժեքը կազմում է 25 միլիոն եվրո:

Նախորդ մրցաշրջանում Պերիշիչն «Ինտերի» կազմում մասնակցել է 45 հանդիպման՝ դառնալով 9 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում