14:50  ,  13 օգոստոսի, 2019

Բեյլը երկընտրանքի առաջ է կանգնել

Մադրիդի «Ռեալի» և Ուելսի ազգային հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլի ապագան շարունակում է մնալ մշուշոտ: 

Marca-ի հաղորդմամբ՝ Բեյլը ցանկանում է մնալ Արքայական ակումբում այնքան, մինչև ակումբում տեղի ունենա գլխավոր մարզիչի փոփոխություն կամ մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի բացումը, որպեսզի հնարավորություն ունենա տեղափոխվել Չինաստան:

«Ռեալը» ևս մեկ տարբերակ է առաջարկել Բեյլին. ֆուտբոլիստը կարող է մեկնարկած մրցաշրջանը վարձակալությամբ անցկացնել Մյունխենի «Բավարիայում»:

Բեյլն Արքայական ակումբի կազմում հանդես է գալիս 2013 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում