13:15  ,  13 օգոստոսի, 2019

ՊՍԺ-ն վաճառքից հանել է Նեյմարի համազգեստը

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տեղափոխությունը «Բարսելոնա» ժամ առ ժամ ավելի իրական է թվում:

UOL Esporte-ի հաղորդմամբ՝ ՊՍԺ-ն ակումբի պաշտոնական խանութներում վաճառքից հանել է Նեյմարի հետ կապված բոլոր իրերը՝ համազգեստ, անվանական ժամացույցներ, հեռախոսի պատյաններ և այլն:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին միջամտել է Նեյմարի տեղափոխության շուրջ ընթացող բանակցություններին: Արգենտինացի ֆուտբոլիստը զանգահարել է Նեյմարին և հորդորել նրան չբանակցել «Ռեալի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում