23:07  ,  12 օգոստոսի, 2019

St. Louis Rapid & Blitz. Լեւոն Արոնյանը հաղթանակով սկսեց նաեւ երրորդ օրը

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Grand Chess Tour (GCT) շարքի արագ շախմատի Սենթ Լուիսի մրցաշարի (St. Louis Rapid & Blitz) երրորդ օրը սկսեց հաղթանակով աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ։ 7-րդ տուրում Արոնյանը հանդես եկավ սեւ ֆիգուրներով եւ հաղթեց 51-րդ քայլում։

Արոնյանը 12 միավորով (հաղթանակի համար տրվում է 2, ոչ ոքիի համար՝ 1 միավոր) միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն ունի 9 միավոր։ 7-րդ տուրում նա պարտվեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին։

Առաջին տուրում Արոնյանը հաղթել էր ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, երկրորդ տուրում՝ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, երրորդ տուրում՝ ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին, չորրորդ տուրում Արոնյանը ոչ ոքի էր խաղացել չինացի Դին Լիրենի հետ, 5-րդ տուրում պարտության մատնել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին, 6-րդ տուրում ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ն ներկայացնող կուբացի Լենիեր Դոմինգեսի հետ։

Արագ շախմատի մրցաշարի վերջին երկու տուրերում Արոնյանի մրցակիցները կլինեն հունգարացի Ռիչարդ Ռապորտը եւ չինացի Յու Յանջին։

Օգոստոսի 13-15-ը կանցկացվի կայծակնային խաղի մրցաշարը՝ 18 տուր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում