23:35  ,  12 օգոստոսի, 2019

«Մանչեսթեր Սիթիի» խաղացողը տեղափոխվեց «Վալենսիա»

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էլյակիմ Մանգալան կարիերան կշարունակի «Վալենսիայում», հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։

28-ամյա ֆրանսիացի խաղացողը երկու տարվա պայմանագիր կկնքի «Վալենսիայի» հետ։

Անցած մրցաշրջանում Մանգալան «Մանչեսթեր Սիթիում» մասնակցել է 17 հանդիպման, գոլով կամ գոլային փոխանցմամբ աչքի չի ընկել։

Մանգալան 2014-ին էր «Պորտուից» տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիում»։ 2016-2017-ին վարձակալությամբ խաղացել է «Վալենսիայում», 2018-ին՝ «Էվերտոնում»։

Ֆրանսիայի հավաքականի հետ դարձել է 2016թ․ Եվրոպայի փոխչեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում