22:38  ,  12 օգոստոսի, 2019

Ուեսլի Սնեյդերը ավարտել է կարիերան եւ պայմանագիր կնքել «Ուտրեխտի» հետ

Հոլանդիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերն ավարտել է ֆուտբոլիստի կարիերան։ Այդ մասին նա հայտարարել է հոլանդական «Ուտրեխտի» հետ պայմանագիր կնքելիս։ Այս գործարքով 35-ամյա հոլանդացին պետք է «Ուտրեխտի» տնային հանդիպումներին հետեւի ստադիոնում անձնական VIP օթյակից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Սնեյդերը ծնվել է Ուտրեխտում։

Սնեյդերն անցած մրցաշրջանում հանդես էր գալիս Քաթարի «Ալ Գարաֆայում»։ Սնեյդերը կարիերայի ընթացքում խաղացել է նաեւ Ամստերդամի «Այաքսում», Մադրիդի «Ռեալում», Միլանի «Ինտերում», թուրքական «Գալաթասարայում» եւ ֆրանսիական «Նիցայում», դարձել է Հոլանդիայի, Իսպանիայի եւ Իտալիայի չեմպիոն։ «Ինտերի» հետ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող։

Հոլանդիայի հավաքականում դարձել է աշխարհի առաջնության արծաթե եւ բրոնզե մեդալակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում