22:06  ,  12 օգոստոսի, 2019

ԱԱ․ Հայ ըմբիշներից երեքը պայքարը կշարունակի բրոնզե մեդալի համար

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից 57 կգ քաշային Վրեժ Գեւորգյանը (լուսանկարում) հասել է կիսաեզրափակիչ, սակայն 3։10 հաշվով պարտվել է ճապոնացի Տոշիյա Աբեին և օգոստոսի 13-ին կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։

79 կգ քաշային Արման Ավագյանը նույնպես հնարավորություն է նվաճել դուրս գալ եզրափակիչ, սակայն կիսաեզրափակիչում 2։3 հաշվով պարտվել է ռուսաստանցի Ամխադ Տաշուխաջիեւին։

65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը պարտվել է քառորդ եզրափակիչում, բայց ստացել է սփոփիչ գոտեմարտերում բրոնզե մեդալի համար գոտեմարտելու իրավունք նվաճելու հնարավորություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում