21:08  ,  12 օգոստոսի, 2019

Պիկե․ «Լիվերպուլից» կրած պարտությունից հետո մոտիվացիան հսկայական է

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն նոր մրցաշրջանից առաջ խոսել է ձգտումների եւ մոտիվացնող գործոնների մասին։

«Արդեն 12-րդ մրցաշրջանը կանցկացնեմ «Բարսելոնայում»։ Բայց ամեն տարի պետք է վերանայել մոտիվացնող գործոնները, որպեսզի ոգեւորես ինքդ քեզ տիտղոսների համար մրցավազքում։

Կարծում եմ՝ անցած մրցաշրջանում «Լիվերպուլից» կրած պարտությունից լրացուցիչ մոտիվացիան հսկայական է նոր մրցաշրջանում նվաճումների հասնելու համար։

Երկու տարի անընդմեջ մենք մոտ էինք Չեմպիոնների լիգայի եզրափակիչին, բայց ձախողվեցինք։ Առջեւում բարդ  մրցաշրջան է, բայց մենք կձգտենք հաղթել բոլոր մրցաշարերում»,- Պիկեի խոսքը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանում «Բարսելոնան» կիսաեզրափակիչի առաջին խաղում տանը «Լիվերպուլին» հաղթեց 3։0 հաշվով, սակայն պատասխան խաղում պարտվեց 0։4 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում